Հայաստանն ունի Ֆրանսիայի աջակցության կարիքն ավելի քան երբևէ, Ռուսաստանը ցանկանում է պատժել նրան․ Ֆրանսիայի վարչապետ
Նմանատիպ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը անդրադառնալով հայ-ադբեջանական հարաբերություններին, պահանջել է, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր ուժերը հայկական օկուպացված պատարծքներից։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
«Ֆրանսիան, որը հյուրընկալում է հայկական մեծ սփյուռքին, պատրաստ է մասնակցել միջնորդական ջանքերին՝ միաժամանակ ցուցաբերելով իր անսասան աջակցությունը Հայաստանին, որի հետ փետրվար ամսին ամրապնդեց իր համագործակցությունը պաշտպանության ոլորտում»․-նշել է նա։
Ըստ Ֆրանսիայի վարչապետի՝ Ալիևն այս պահին էլ գիտակցում է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։
Ատալի համոզմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը դժվար ժամանակներ է անցել, սակայն միշտ կարողացել է ոտքի կանգնել։
«Հիմա Հայաստանն ունի Ֆրանսիայի աջակցության կարիքն ավելի քան երբևէ, և մենք արձագանքում ենք բոլոր ոլորտներում մեր ներկայությամբ»-շեշտել է նա:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Ֆրանսիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին, որովհետև վերջինս ձգտում է խաղաղության և փորձում պահպանել իր ինքնիշխանությունը։
«Ռուսաստանը ցանկանում է «պատժել» Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ճանապարհը և ձգտում է ունենալ ժողովրդավարական և իրավական պետություն՝ միանալով Միջազգային քրեական դատարանին»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։
Գաբրիել Ատալը նաև քննադատել է «Ռուսաստանի կեցվածքը, որովհետև նա չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն Արցախում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում