Հայաստանի իշխանությունները դավաճանում են սեփական ժողովրդին․ Զախարովա
Նմանատիպ
Հանուն Արևմուտքի նպատակների, Հայաստանի ղեկավարությունը դավաճանում է իր ժողովրդին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է զոհաբերել Ռուսաստանի և մյուս դաշնակիցների ու գործընկերների հետ կապերը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանին գայթակղել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն։ Բայց հարցն այն է, որ ՀՀ իշխանութունները մեզ չեն դավաճանում, իրենց գործընկերներին ու դաշնակիցներին չեն դավաճանում, այլ դավաճանում են սեփական ժողովրդին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին Todos Noticias հարթակի հարցին, ասել է, որ չի կարող գուշակել ապագան։
«Սովորաբար քաղաքական գործիչները, որոնք իշխանության կազմում են, ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև կերտում են այն։ Նրանք կարող են կանխատեսել միտումներն ու ասել օրինակ, որ կանեն ամեն ինչ, որպեսզի բացասական սցենարներն իրականություն չդառնան։ Ցավալի է լսել այսպիսի խոսքեր՝ հատկապես հաշվի առնելով, որ այսօր մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձն է»,- ասել է Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում