Հայուհին Թուրքիայում ընտրվել է ավագանու հանձնաժողովի նախագահ
11/04/2024 13:44
Նմանատիպ
Ստամբուլի Շիշլիի վարչական շրջանի ավագանու անդամ ընտրված Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թալին Էրգյունեշ Գազերը պաշտոնեական գործունեություն կծավալի ավագանու 3 հանձնաժողովում:
Նշվում է, որ ավագանու առաջին նիստից հետո Գազերն ընտրվել է Շիշլիի վարչական շրջանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև դարձել կրթության հանձնաժողովի ու մշակույթի, արվեստի, զբոսաշրջության հանձնաժողովի անդամ:
Գազերը մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել էր Թուրքիայի գլխավոր ընդդիամիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության ցուցակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում