Թուրքիան Լեհաստանին է մատակարարել անօդաչու թռչող սարքեր
Նմանատիպ
Թուրքիան Լեհաստանին մատակարարել է 24 հատ անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ «Թի Բի 2 բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիրը երկու երկրների միջև ստագրվել էր 2021թվականին։ Այս մատակարարմամբ Թուրքիան առաջին անգամ և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության անդամ երկիր արտահանեց անօդաչու թռչող սարք։
Լեհաստանին անօդաչու թռչող սարքերի վաճառքը լայն տարածում է գտել միջազգային մամուլում։
Մասնավորապես ամերիկյան «Դիֆենս Նյուզը»-ը և բրիտանական «Ջեյնս»-ն անդրադարձել են բայրաքթարների վաճառքին։
«Դիֆենս Նյուզ»-ում տեղ գտած լուրերի համաձայն՝ Թուրքիայից Լեհաստան բայրաքթարների արտահանումը կազմել է 270 մլն դոլար։ Լրատվամիջոցներում նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը տեղակայվել են Լեհաստանի անօդաչու թռչող սարքերի 12-րդ ռազմաբազայում։
Միևնույն ժամանակ հարցադրում է արվում այն մասին, թե թուրքական ԱԹՍ-ները Լեհաստանում ինչ-որ առաքելություն կիրականացնե՞ն, թե՞ կտրամադրվեն Ուկրաինային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում