Չինաստանը մշակել է ազգային օպերացիոն համակարգ

Չինաստանը մշակել է ազգային օպերացիոն համակարգ

Չինական տեխնոլոգիական Tencent ընկերությունը ներկայացրել է ազգային օպերացիոն համակարգ՝ TencentOS անվամբ․ այն Windows-ի այլընտրանքն է այդ երկրում։

Համակարգն օպտիմատացված է՝ օգտագործում է նվազագույն ռեսուրսներ և աջակցում է ամպային հավելվածների հետ աշխատանքին։ Ներկա դրությամբ TencentOS-ն օգտագործվում է Չինաստանի ամենախոշոր սոցիալական ցանցի՝ WeChat-ի ենթակառուցվածքներից մեկում։

Նոր օպերացիոն համակարգի համար որպես հիմնական սարքավորում ծառայում են Kunpeng, Hygon և Feiteng պրոցեսորները․ դրանք մշակվել էին հատուկ սերվերների ու համակարգիչների համար։ TencentOS Server V3-ը հաջողությամբ աշխատում է այդ չիպերի հետ՝ ապահովելով բարձր արտադրողականություն և էներգախնայողություն։

Բացի այդ, չինացի մշակողները համապատասխանեցրել են OpenKylin-ը՝ արհեստական բանականությամբ աշխատելու համար։ Դրա շնորհիվ Linux-ը ներառում է նաև խելացի գործառույթներ՝ ինչպես օրինակ ԱԲ աջակցությամբ օգնականը և բովանդակության որոնման համակարգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում