Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ՀՀ անձնագիր է ստացել

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ՀՀ անձնագիր է ստացել

Այսօր դեսպանությունում տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Էլինա Ավանեսյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ կներկայացնի մեր երկիրը։

WTA դասակարգման աղյուսակում 21-ամյա թենիսիստուհին զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։

Մինչև այս՝ Ավանեսյանը ներկայացնում էր Ռուսաստանը։ Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում՝ US Open-ում, նա հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։

ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում