Telegram-ում ավելացել են փակ ալիքներ՝ վճարովի մուտքով

Telegram-ում ավելացել են փակ ալիքներ՝ վճարովի մուտքով

Telegram-ը մշակողները Android սմարթֆոնների համար թողարկել են մեսենջերի բետա տարբերակը, որտեղ հայտնվել է վճարովի բաժանորդագրություն՝ փակ ալիքների համար։ 

Տելեգրամյան ալիքների սեփականատերերը կարող են միացնել իրենց ալիքների վճարովի բաժանորդագրությունը, այսինքն՝ այդտեղ մուտք գործելու համար օգտատերերը պետք է ներքին արժույթով՝ Stars-ով վճարում անեն։

Նշվում է, որ վճարովի ալիքների սեփականատերերը չեն կարող իրենք մերժել կամ բավարարել մուտք գործելու՝ օգտատերերի հայտերը։

Նոր տարբերակում հայտնվել են նաև վճարովի արձագանք-աստղիկ, որը թեստավորվում է 2024թ․ հուլիսից։ Ալիքների հեղինակները կարող են միացնել այն կարգավորումներից և հետագայում փոխանակել ստացած աստղերը  Toncoin-ով։ Բաժանորդները կարող են ուղարկել մեկից մինչև 2500 Stars։

Android-ների համար բետա տարբերակում նաև ավելացել է ուրիշի կամ սեփական պրոֆիլով ալիքում գրելու հնարավորությունը։

Թե երբ նորամուծությունը հասանելի կլինի օգտատերերի լայն շրջանակին՝ մյուս սմարթֆոնների ու աանհատական համակարգիչների համար, չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ  Telegram-ը Stars-ը թողարկել է 2024թ․ հունիսին՝ ներքին ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելու համար։

Օգտատերերը կարող են գնել նվազագույնը 50 Stars՝ 102-115 ռուբլիով՝ կախված վճարման միջոցից ու սարքավորումից, ինչպես նաև Stars-երը փոխանակել Toncoin-ով՝ Fragment  հարթակի օգնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում