ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Բաքու

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանէլ է Բաքու։ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը կքննարկի երկկողմ համագործակցությունն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։

Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ըստ Կրեմլի՝ ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- նշված է Կրեմլի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում