Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ նավթատարներ կկառուցեն․ Պուտին

Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ նավթատարներ կկառուցեն․ Պուտին

Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ նավթատարներ կկառուցեն։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։

«Ռուսական միացյալ նավաշինական ընկերությունը Բաքվի նավաշինական գործարանի հետ միասին սկսում են նավթամթերքի տեղափոխման համար ժամանակակից գետային-ծովային տանկերներ արտադրել»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Ըստ Պուտինի՝ այդ նավերի օգտագործումը Ազով-Սև ծով և Կասպից երթուղիներում զգալիորեն կբարձրացնի էներգառեսուրսների մատակարարումը համաշխարհային շուկաներ։

ՌԴ ղեկավարը միաժամանակ նշել է, որ գոհ է բանակցությունների արդյունքներից և Ալիևին հրավիրել Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին, որը նախատեսված է հոկտեմբերին։

Հիշեցնենք, որ Պուտինը երկօրյա պետական այցով գտնվում է Բաքվում։ Հանդիպումների օրակարգում նաև հայ-ադրբեջանական հարաբերություններն են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում