Իսրայելը կրակ է բացել ՄԱԿ-ի ուժերի վրա

Իսրայելը կրակ է բացել ՄԱԿ-ի ուժերի վրա

Իսրայելական տանկը կրակ է բացել Հարավային Լիբանանի Քֆար Քիլա բնակավայրի շրջանում տեղակայված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հենակետի վրա։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

«Կֆարկիլայի հարևանությամբ տեղակայված խաղաղապահներն ֆիքսել են իսրայելական «Մերկավա» տանկը, որը նշանառու կրակ է բացել իրենց հենակետի ուղղությամբ։ Վնասվել են դիտաշտարակը և օբյեկտիվ վերահսկողության միջոցները։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան», – նշվում է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում