ԱՄՆ-ն Ուկրաինային այլևս ուշադրություն չի դարձնում․ Զելենսկի

ԱՄՆ-ն Ուկրաինային այլևս ուշադրություն չի դարձնում․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին բողոքել է, որ Միացյալ Նահանգներում ընթացող նախընտրական մրցավազքի պատճառով, ԱՄՆ-ն թուլացրել է ուշադրությունն Ուկրաինայի հանդեպ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Այսօր նրանք պայքարում են ոչ թե Ուկրաինայի համար, այլ հանուն իրենց ընտրությունների։ Նման մոտեցումն իրենց երկրի հանդեպ գուցե արդար է, սակայն մեր հանդեպ՝ ոչ։ Մենք կարծում ենք, որ պետք է մնանք ուշադրության կենտրոնում, քանի որ պատերազմում ենք։ Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում ոչ թե ընդամենը ընտրություններ են, այլ կենաց-մահու պայքար», – ասել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում