Բեքհեմները Մայամիում ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ առանձնատուն են գնել
28/10/2024 18:17
Նմանատիպ
Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու հագուստի դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, Մայամիում ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ առանձնատուն են գնել։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ հրապարակելով տան էքսկլյուզիվ լուսանկարները:
Պարբերականը նկատում է, որ անշարժ գույքը, գնին համապատասխան, առաջարկում է լյուքս դասի հարմարություններ՝ լողավազան, մարզասրահ, տնային կինոթատրոն, սպա, մերսման սրահներ, 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ, 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, նավամատույց՝ զբոսանավերի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում