Ուկրաինայում զենքերը հայտնվում են քաղաքացիական բնակչության ձեռքին
31/10/2024 18:27
Նմանատիպ
Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Լեոնիդ Տիմչենկոն հայտարարել է, որ զինված հակամարտության վայրերից մեծ քանակությամբ չգրանցված զենք է հայտնվում թիկունքում, ինչը հանգեցնում է դրա անվերահսկելի տարածման:
«Բոլորը գիտակցում են, որ զգալի քանակությամբ զենք է առաջնագծից թափանցում թիկունք, որտեղ դրանց հաշվառումը շատ դժվար է իրականացնել»,- ասել է նա լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ բարդությունը կայանում է նրանում, որ թիկունքում այդ զենքերը շատ արագորեն տարածվում են ու հայտնվում են հանցավոր տարբեր խմբավորումների ձեռքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում