Այլմոլորակայինները շփվում են մարդկանց հետ․ ԱՄՆ գնդապետ

Այլմոլորակայինները շփվում են մարդկանց հետ․ ԱՄՆ գնդապետ

ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Կառլ նելն ասել է, որ անձամբ գիտի այլմոլորակայինների հետ մարդկության շփումների մասին: Այս մասին գրում է Daily Star-ը:

Այլմոլորակայինների հետ շփման մասին հայտարարությունը նախկին զինվորականն արել է նոր պարադիգմայի ինստիտուտի կոնֆերանսի ժամանակ։ Այդ կազմակերպությունը նախապատրաստվում է այն ժամանակներին, երբ մարդկությունն իր տեղը կզբաղեցնի գալակտիկական ընտանիքում: Նելը աջակցել է չբացահայտված օդային երևույթների հետազոտման օպերատիվ խմբին, որը 2020-2021 թվականներին գտնվել է ԱՄՆ ռազմածովային հետախուզության գրասենյակի հովանու ներքո:

Այժմ նա պնդում է, որ առաջին ձեռքից տեղեկատվություն ունի մարդկության վրա արտերկրային կյանքի ձևերի ազդեցության մասին: «Ոչ մարդկային բանականությունը գոյություն ունի և այդ բանականությունը համագործակցում է այս մոլորակի մարդկանց հետ: Այս փոխգործակցությունը շարունակվում է և վաղուց»,- ասել է Նելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում