Գլոբալիզացիան ոչնչացվում է Արևմուտքի կողմից․ Լավրով
11/11/2024 16:57
![Գլոբալիզացիան ոչնչացվում է Արևմուտքի կողմից․ Լավրով](https://times.am/v3/wp-content/uploads/2024/11/Снимок-экрана-2024-11-11-165243-e1731329822450-1200x630.png)
Նմանատիպ
Գլոբալիզացիան, որը գովազդվում էր, ոչնչացվում է հենց Արեւմուտքի կողմից՝ ապօրինի պատժամիջոցների և դոլարի չարաշահման պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այն նույն գլոբալիզացիան, որը մեզ երկար տասնամյակներ գովազդել են որպես համաշխարհային տնտեսության գործունեության իդեալական միջոց, ըստ էության, ոչնչացվում է հենց նույն գովազդողների՝ Արևմուտքի կողմից, իսկ համաշխարհային տնտեսությունը մասնատված է: Պատճառը ապօրինի պատժամիջոցներն են ու դոլարի չարաշահումը»,-ասել Է Լավրովը, «Ռուսաստան-Աֆրիկա» գործընկերության համաժողովի եզրափակիչ միջոցառման ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում