Առանց մեղադրանքի մեղադրյալ չկա․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Առանց մեղադրանքի մեղադրյալ չկա․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։

Նիստի մեկնարկին դատավորը դիմելով Ռոբերտ Քոչարյանին հարցրեց․ «Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է»։ Հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ չի սահմանափակվել, ապա ավելացրեց․

«Ես իրավաբան չեմ, բայց հասկանում եմ, որ առանց մեղադրանքի մեղադրյալ չկա, դուք ծանոթ չեք գործի նյութերին, հակառակ դեպքում այդ հարցը այդ ձևով չպետք է հնչեր։ Այստեղ նստած են փաստաբաններ, որոնց կցանկանայի լիազորել իմ շահերի պաշտպանությունը»։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը որոշել էր Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ նոյեմբերի 28-ի նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում