ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է անում լուծել կենդանի ուժի խնդիրը

ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է անում լուծել կենդանի ուժի խնդիրը

Ուկրաինան ռազմաճակատը կայունացնելու համար պետք է ակտիվորեն լուծի կենդանի ուժի պակասի խնդիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:

«Այժմ Ուկրաինայում զորակոչային տարիքը 26 տարեկանն է, ոչ թե 18։ Այս մասին շատերը նույնիսկ չգիտեն։ Ուկրաինան կարող էր մոբիլիզացնել հարյուր հազարավոր նոր զինվորներ»,– ասել է Ուոլցը ABC-ի հեռուստաալիքի եթերում։

Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ առաջնագծի կայունացումը կարևոր քայլ է Ռուսաստանի հետ խաղաղության հնարավոր համաձայնության հասնելու համար: Նա նշել է, որ դաշնակիցներն արդեն զինամթերք և ֆինանսական օգնություն են տրամադրում, բայց Կիևը նույնպես պետք է լիարժեք ներգրավվածություն ցուցաբերի ժողովրդավարության պաշտպանության հարցում:

«Եթե Ուկրաինան խնդրում է ամբողջ աշխարհին պաշտպանել ժողովրդավարությունը, մենք պետք է տեսնենք, որ նա ինքը պատրաստ է լիովին ներգրավված լինել այդ պայքարում»,– հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում