Boeing-ը ռեկորդային պարտություն է կրել Airbus-ից

Boeing-ը ռեկորդային պարտություն է կրել Airbus-ից

2024 թվականի արդյունքներով Boeing-ը մատակարարել է ընդամենը 348 առևտրային ինքնաթիռ, ինչը, եթե հաշվի չառնենք COVID-19 համաճարակի ժամանակահատվածը, ամենավատ արդյունքն է 2005 թվականից ի վեր: Այս մասին գրում է Կոմերսանտը։

Ըստ Կոմերսանտի տվյալների՝ եվրոպական Airbus-ը՝ ամերիկյան ընկերության գլխավոր մրցակիցը, ավելի վաղ զեկուցել էր 766 ինքնաթիռի մատակարարման մասին, ինչը 2019 թվականից ի վեր լավագույն արդյունքն է: Այսպիսով, արտադրողների միջև անջրպետը հասել է պատմության մեջ ռեկորդային մակարդակի։

Նման բացը դառնում է երկարաժամկետ իրականություն։ Airbus-ի պատվերների պորտֆելը կազմում է 826 ինքնաթիռ, իսկ Boeing-ն ունի ընդամենը 377 ինքնաթիռ, քանի որ հաճախորդները հրաժարվում են պայմանավորվածություններից:

Ամերիկյան ընկերության վատ ցուցանիշները սպասելի էին ։ Boeing 737 MAX 9-ի ընկած խրոցակի միջադեպին հաջորդել են կարգավորիչների բազմաթիվ ստուգումները։ Այս ամենը հանգեցրել են ղեկավարության փոփոխության։

Քելլի Օրտբերգն օգոստոսին փոխարինելով Դեյվիդ Քալհունին գլխավոր տնօրենի պաշտոնում՝ առաջին գործը եղել է զանգվածային գործադուլի հետ կապված խնդիրները լուծելը, որն առաջինն էր 2008 թվականից ի վեր:

Գործադուլը, որին մասնակցել է 33 հազար աշխատակից, տեևել է 8 շաբաթ։ Այն կաթվածահար է արել ընկերության ամենավաճառվող 737 Մաքս ինքնաթիռի թողարկումը և Boeing-ի վրա մի քանի միլիարդ դոլար է նստել: Ֆինանսական արդյունքները ընկերությունը կամփոփի շուտով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում