Հունգարիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ լայնածավալ տնտեսական համաձայնագիր կնքել
Կարդացեք նաև
Հունգարիայի կառավարությունը ցանկանում է խոշոր տնտեսական համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք պատրաստ ենք ամերիկացիների հետ լայնամասշտաբ և լուրջ տնտեսական համաձայնագիր կնքել։ Մենք համաձայնեցինք նախագահ Թրամփի հետ, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խաթարվել են։ Բայդենի նախորդ վարչակազմի կողմից որոշ պարտավորություններ չեն կատարվել, որոշակի պատժամիջոցներ են սահմանվել, դժվարություններ են առաջացել։ Դա պետք է շտկել»,-ասել է կառավարության ղեկավարը։
Նա նշել է, որ Բայդենի վարչակազմի գործողությունների արդյունքում հունգարական տնտեսությունում ամերիկյան ներդրումների մակարդակը ցածր է դարձել, քան չինական ներդրումների մակարդակը:
Օրբանը կարծում է, որ Հունգարիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համաձայնագիրը պետք է ոչ միայն վերականգնի նախկին կապերը, այլև ապագա համագործակցության նոր հեռանկարներ բացի: