Times.Մեծ Բրիտանիան ՌԴ-ին կդիտարկի որպես ամենաբարձր կարգի վտանգներից մեկը

Times.Մեծ Բրիտանիան ՌԴ-ին կդիտարկի որպես ամենաբարձր կարգի վտանգներից մեկը

Մեծ Բրիտանիան իր նոր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՌԴ-ին կդիտարկի որպես ամենաբարձր կարգի վտանգներից մեկը: Այս մասին տեղեկացնում է The Times անգլիական լրատական գործակալությունը՝ հենվելով կառավարության իր աղբյուրին:

Ինչպես տեղեկացնում է Times-ը, բրիտանական ազգային անվտանգության այս նոր ռազմավարությունը, որում էլ ՌԴ դիտարկվում է որպես բարձր կարգի վտանգ, վարչապետ Դևիդ Քեմերոնը նոյեմբերի 23-ին կներկայացնի պառլամենտին: Այս տեսակի ռիսկերի վերլուծություններ Բրիտանիայում կատարում են 5 տարին մեկ անգամ: 2010 թվականին ՌԴ Բրիտանիայի համար գլխավոր վտանգ հանդիսացողների ցուցակում չէր հայտնվել:

Բրիտանական կառավարության աղբյուրը տեղեկացնում է, որ երկրի իշխանությունները նման որոշման հանգել են՝ վերջին հինգ տարիների ընթացքում ռուսական կողմի ցուցաբերած ագրեսիայի պատճառով: Մասնավորապես խոսքը Ուկրաինայում և Սիրիայում ՌԴ-ի գործողությունների մասին է:

Բրիտանական կառավարությունը ՌԴ-ից եկող վտանգները համեմատել է իր ազգային անվտանգության տեսանկյունից այնպիսի վտանգների հետ, ինչպիսիք են «Իսլամական Պետության» կողմից կատարվող ահաբեկչությունները, Եվրոպայում անկայունությոնունը՝ փախստական հոսքերի հետ կապված, Էբոլա վիրուսի տարածումը և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում