Երևան- Վան չվերթի տոմսերի ձեռքբերման պահանջարկը բավական մեծ է
Նմանատիպ
Երեւան-Վան առաջին չարթերային չվերթի տոմսերը կվաճառվեն մարտի 15-ից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Նարեկավանք տուր» տուրիստական գործակալության համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանը:
«Մարտի 14-ին տեղի ունենալիք շնորհանդեսի ընթացքում տարբեր տուրիստական գործակալությունների հետ տոմսերի վաճառքի հետ կապված պայմանանագրեր կկնքենք: Երեւան- Վան չվերթի տոմսերի ձեռքբերման պահանջարկը բավական մեծ է»,-ասաց նա:
Երեւան-Վան առաջին չարթերային չվերթը տեղի կունենա ապրիլի 3-ին: Երեւան-Վան-Երեւան չվերթը կիրականացնի «Նարեկավանք տուր» ընկերությունը’ թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանող եվրոպական արտադրության օդանավերով:
Երեւան-Վան առաջին չվերթի տոմսերը կարժենան 250 դոլար: Սկզբի առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում տոմսերը կվաճառենք 20 տոկոս զեղչով’ 200 դոլարին համարժեք դրամով: Երեւան-Վան-Երեւան չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ’ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում