Բաքուն և Մոսկվան նույն ճամբարում սպասում են OPEC-ի որոշմանը

Այսօր Վիեննայում կկայանա OPEC-ի անդամ երկների համաժողովը, որը վերջին տարիների ընթացքում ամենավճռորոշն է լինելու նավթի գների հետ կապված:

Նավթի արտահանման ծավալների վերաբերյալ OPECի որոշումը կարող է նավթի գինը իջեցնել մինչև 60 դոլար: Ռուսաստանի հետ միասին Ադրբեջանը ևս նոր ռիսկերի կարող է ենթարկվել:

Միջազգային շուկայում գնալով նվազում մեծանում է չվերամշակված նավթի գների անկումը: Ինչպես նկատում է Minval.az կայքը, նման գործընթաց նկատվում էր դեռևս մի քանի տարի առաջ: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ գների անկման գործընթացը կարծես թե անշրջելի է: Շատ փորձագետների կարծիքով, պատճառն առաջին հերթին կապված է աշխարհաքաղաքական գործոններով:

ԱՄՆ-ն ծրագրել է համաձայնության հասնել իր գործընկեր նավթի հիմնական արտահանող Սաուդյան Արաբիայի հետ, որը պետք է մեծացնի նավթի արտահանումը, որպեսզի ապահովի սև ուկու գների կայուն անկմանը, որն էլ անուղղելի հարված կլինի Ռուսաստանի տնտեսությանը:

Նավթի գների անկումը Արևմուտքի գործադրած ֆինանսա-տնտեսական սանկցիաների հետ համատեղ տանում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, որը չի կարող չանհանգստացնել Կրեմլին: Իհարկե, Ռուսաստանը ելքեր է փոնտրում` դուրս գալու ստեղծված իրավիճակից: Դրանց թվում է OPEC-ի երկրների հետ արտահանման ծավալների նվազեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը:

Փատորեն Ռուսաստանը փորձում է իր նպատակներին հասնել նավթարդյունահանող այլ երկրների հաշվին: Այդ պնդումը հաստատում է նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարարի հայտարարությունը. «Մենք Սաուդյան Արաբիան չենք, որ կարճ ժամկետներում մեծացնենք կամ կրճատենք արդյունահանումը: Մեր շուկայում աշխատում են պետական և մասնավոր կազմակերպություններ:Կտրուկ նվազեցումը կամ կտրուկ բարձրացումն անհնար է»:

Կրեմլն այդ հաշվով հույսը դրել է Իրանի վրա: Ռուսաստանի նախագահի հեռախոսային խոսակցությունը Իրանի նախագահի հետ ծառայում է այդ նպատակներին:

Այդ համաժողովը մեծ նշանակություն կունենա նաև հարևան Ադրբեջանի վրա: Ադրբեջանն, ինպես և Ռուսասատնը OPEC-ի անդամ երկիր չէ և որևէ ազդեցություն չի կարող ունենալ այդ կազմակերպության որոշումների վրա: Ադրբեջանն իր 2015թ-ի բյուջեն հաշվարկել է մեկ բարելի դիմաց 90 դոլար հաշվարկով:Համաձայն վերջին տվյալների Բաքվի նավթը շուկայում վաճառվում է մեկ բաելի դիմաց 78 դոլարով:

Ադրբեջանական փորձագետների կարծիքով, նավթի գների անկումը չափազանց անցանկալի է Ադրբեջանի համար: Տնտեսագետ Բայրամովը musavat.com-ի հետ հարցազրույցում նշել է, որ ստիպված են կրճատել պետական ծախսերը. «Եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական արտահանման 94% -ը կազմում է նավթը և նավթամթերքը, ապա դա նշանակում է, որ նավթի գների անկումը ազդեցություն կունենա ադրբեջանական արտահանման 94%-ի վրա: Քանի որ Ադրբեջանը նավթային երկիր է, ապա նավթային գների տատանումը անմիջական բացասական ազդեցություն է թողնում պետական ծախսերի վրա: Ադրբեջանի նավթի տարեկան արտահանումը կազմում է 750 հազար բարել:Գների անկման դեպքում անկասկած փոխվում է նրա արժեքը:Գների անկման դեպքում մենք յուրաքանչյուր բաելի դիամց կորցնում ենք 20 դոլար:Եթե մեկ բարելի դիմաց գինը տատանվի 80 դոլարի շրջանակներում, ապա դա երկրի համար մեծ խնդիրների չի առաջացնի, սակայն եթե նվազի 80 դոլարից, երկրի տնտեսության մեջ մեծ պրոբլեմներ կառաջանան: Այդ դեպքում բյուջեի պակասորդը կկազմի 4 միլիարդ դոլար»:

Բայրամովի խոսքերով, վերջին ամիսներին նավթի գների անկումը հնարավոր է մինչև բաելի դիմաց 50 դոլար:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում