Ռուսաստանը նախազգուշացնում է աշխարհաքաղաքական անդառնալի հետևանքների մասին

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը զգուշացրել է նրանց, ովքեր ՆԱՏՕ-ում փորձում են Ուկրաինային պաշտպանել, որ աշխարհաքաղաքական անդառնալի հետևանքների, մասնավորապես՝ Եվրոպայի անվտանագային համակարգի խաթարման համար մեծ պարտավորություն են իրենց վրա վերցնում :

Մեշկովը հիշեցրել է գործընկերներին, որ Ռուսաստանի սկզբունքային տեսակետն այնն է, որ եվրոպական և համաշխարհային անվտանգությունում պետք է հաշվի առնել Ռուսաստանի շահերը: Այդ տեսակետը գործում է անկախ նրանից, թե Ռուսաստանը ճանաչում է յուրաքանչյուր պետության ընտրության իրավունքը,թե՞ ոչ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի կարծիքով, բավականաչափ միջոցներ կան ապահովելու անվտանգությունն առանց համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության խաթարման:

Այս կերպ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի այն հայտարարությունը, հաամձայն որ ՆԱՏՕ-ի բլոկի անդամ չլինելը երկրին անվտանգության երաշխիք չի տալիս և դրանից պետք է հրաժարվել:Ուկրաինական առաջնորդի խոսքերով, Ուկրաինայում ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացողների թիվն աճել է 3-4 անգամ՝ ավելցանելով, որ ողջ Ուկրաինան հանդես է գալիս միասնական պետության պահպանման օգտին:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում