Մինսկի արձանագրությունը մնում Է Ուկրաինայի իրադրության կարգավորման հիմքը. Յագլանդ

Մինսկի արձանագրությունը մնում Է Ուկրաինայի իրադրության կարգավորման հիմքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը՝ ամփոփելով նոյեմբերի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման արդյունքները:

«Մենք, իհարկե, Սերգեյ Լավրովի հետ քննարկեցինք ՈՒկրաինայի իրադրությունը»,-նշել է Յագլանդը:

«Բեռլինի պատի անկումից 25 տարի անց ժամանակը չԷ նոր պարիսպներ կանգնեցնել,-ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:-Մենք պետք Է փորձենք ապաԷսկալացնել հակամարտությունը, վերսկսել ճգնաժամի լուծման բանակցությունները»: Յագլադն ընդգծել Է, որ «Մինսկի արձանագրությունը միակ մեխանիզմն Է, որը մենք պետք Է օգտագործենք» այդ նպատակի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում