Արցախում մեկնարկել են Մատենադարանի շինարարական աշխատանքները

Արցախում մեկնարկել են Մատենադարանի շինարարական աշխատանքները

Արցախի Վանք գյուղում, Գանձասարի եկեղեցու հարակից տարածքում գտնվող հոգևոր ճեմարանի համար կառուցված շենքի հիման վրա ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծմամբ ընթանում են Մատենադարանի շինարարական աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախպրես»-ի հետ զրույցում շինարարական աշխատանքներն իրականացնող «Վերանորոգում շինարարական տնտեսություն» ՓԲ ընկերության տնօրեն Արկադի Ծատրյանը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ծրագրի համաձայն և կավարտվեն գալիք տարվա սեպտեմբերին։

ԼՂՀ Ազգային ժողովում 2015թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել էր, որ Արցախում կառուցվող Մատենադարանում հիմնականում կտեղակայվեն Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակները։

Արցախում Մատենադարանի շինարարությունն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով, որի համար հատկացվել է ավելի քան 269 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում