Պուտինը հուսով Է, որ ռուբլու ամրապնդման միտումը կպահպանվի

Պուտինը հուսով Է, որ ռուբլու ամրապնդման միտումը կպահպանվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս Է հայտնել, որ օտարերկրյա արժույթների փոխարժեքի նվազման եւ ռուբլու ամրապնդման միտումը կպահպանվի:

«Հուսով եմ, որ օտարերկրյա արժույթի փոխարժեքի այսօրվա-երեկվա նվազումը եւ ազգային արժույթի՝ ռուբլու արժեքի բարձրացումը կպահպանվի: Արդյոք հնարավոր Է դա: Հնարավոր Է: Հնարավոր Է արդյոք նավթի գնի նվազում, եւ արդյոք դա կազդի ազգային արժույթի վրա եւ, համապատասխանաբար, մյուս բոլոր ցուցանիշների վրա: Այ՛ո, հնարավոր Է»,-ասել Է նախագահը դեկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նախագահի խոսքով՝ դրա համար իշխանությունները պլանավորում են միջոցներ ձեռնարկել, որոնք հաջողությամբ կիրառվել են 2008 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում