Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել Է նրա տնային կալանքի ժամկետի երկարացումը

Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել Է նրա տնային կալանքի ժամկետի երկարացումը

Գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը, որը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հափշտակմանը մեղսակից լինելու մեջ, բողոքարկել Է նրա տնային կալանքի ժամկետի երկարացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացրել Է մինչեւ 2015 թվականի ապրիլի կեսերը:

65-ամյա գործարարը մեղադրվում Է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով վատնումների եւ դրամական միջոցների լվացման մեջ: Նա հուլիսի 15-ին ձերբակալվել Է «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել Էր Նիցայից: Ինչպես նշում Է հետաքննությունը, «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել Է Բաշկիրիայի վառելիքաԷներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում