Ռոուհանին և Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային խնդիրները

ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 17-ի երեկոյան Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում ասել է. «Երկու երկրների միջև համագործակցությունը կարող է օգնել ողջ տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատել»։

ԻԻՀ նախագահն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայում նոր պայմաններում կառավարության ձևավորմամբ և նշել. «Երկու երկրների նախագահների այցերի ընթացքում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված որոշումներ են ընդունվել, որոնք անհրաժեշտ է հնարավորինս արագ իրագործել»։

Ռոուհանին ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի համատեղ տնտեսական հանձնաժողովը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի այս ոլորտում, և անհրաժեշտ է, մի կողմ դնելով ավելորդ քաշքշուկները, բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ստեղծել երկու երկրների համար շահավետ մեր նպատակներին հասնելու համար»։

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նույնպես, ընդգծելով ԻԻՀ արտգործնախարարի և մյուս գործընկերների հետ Թեհրանում կայացած բանակցությունների դրական և արդյունավետ լինելը, նշել է. «Այս հանդիպումների քննարկվել են տարածաշրջանի բոլոր խնդիրները։ Վստահ ենք, որ կարող ենք իրար օգնելով երևելի արդյունքի հասնել»։

Նա ցանկություն է հայտնել ավելացնել Թեհրանի հետ խորհրդակցությունները երկու երկրների տեսակետների առավել արագ համաձայնեցման նպատակով, հատկապես տարածաշրջանային խնդիրների հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում