Կանադան նոր սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հայտարարել է, որ երկիրը ՌԴ-ի և Ուկրաինայի քսան քաղաքացիների նկատամամբ սանկցիաներ է կիրառում, ինչպես նաև սահմանափակել է դեպի Ռուսաստան տեխոնոլգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են Արկտիկայում նավթի ուսումնասիրության համար:

Կանադացի նախարարն ընգծել է, որ Կանադան չի համակերպվում Ղրիմի անօրինական օկուպացիայի հետ և Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների հրահրման հետ.

«Այս կերպ մենք հայտարարում են լրացուցիչ տնտեսական սանկցիաների և Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքացիների նկատմամբ մուտքի արգելք ենք կիրառում: Մենք նաև սահմանափակում ենք այն տեխոնոլգիաների մատակարարումը, որոնք Ռուսաստանն օգտագործում է նավթահորեր գտնելու և արդյուանբերության զարգացման համար»,-ընգծել է Հարպերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում