Նազարբաևը Կիևում խոստումներ է տվել

Ղազախստանը քարածուխ կմատակարարի Ուկրաինային: Այդ մասին  դեկտեմբերի 22-ին Կիեւում հայտարարել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՈՒկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո:

«Մենք պայմանավորվեցինք Էկիբաստուզի ածխի հանքավայրից քարածխի մատակարարումների շուրջ»,-ասել Է նա, հույս հայտնելով, որ «կողմերը կկարողանան արդյունքի հասնել համագործակցության այդ ուղղությամբ»:

Ուկրաինան այժմ Էներգակիրների սուր պակաս Է զգում: Մինչեւ ընթացիկ ջեռուցման տարեշրջանի ավարտը (2015 թվականի ապրիլ) քարածխի պակասը կազմում Է 10-12 մլն տոննա, ավելի վաղ լրագրողներին հայտնել Է «ԿիեւԷներգո» ընկերության դիտորդական խորհրդի ղեկավար Իվան Պլաչկովը:

Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախիարարության տվյալներով՝ 2014 թվականի հունվարից հանրապետությունում ածխի արդյունահանումը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել Է 19,1 տոկոսով՝ նախեւառաջ Դոնբասի իրադարձությունների պատճառով:

Ուկրաինան փորձել Է ածուխ ներկրել նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, բայց այն բավարար որակ չի ունեցել: Ավստրալիայից ներմուծումը, որն այժմ քննարկվում Է, չափազանց թանկ Է նստում: Մյուս տարբերակների թվում են՝ ածխի ներկրումը Ռուսաստանից, ինչպես նաեւ Դոնբասի տարածքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում