Աստված մի արասցե, որ այս Ճոյտի ֆիլմը դուրս գա Հայաստանի սահմանից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի թղթակիցը ով դիտել է ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմը, խիստ քննադատության է ենթարկել այն՝ գրելով. «Աստված մի արասցե, որ այս ֆիլմը դուրս գա Հայաստանի սահմանից: Սա կնշանակի ձախողել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, դառնալ ծաղրուծանակի առարկա»:

Անդրադառնալով ֆիլմի սցենարին` «Հրապարակ»-ը գրել է. «Այդ հռհռացող այլանդակները (թուրքերը), ֆիլմում սպանում են հայերին, մանկամիտ երեխաների նման չար «կատակներ են անում», կանանց կուրծքը կտրում, լիզում, կպցնում քթին և կերակրում շներին: «Կտրված» կրքծերի, դրանք ուտելու տեսարաններն ուղղակի տարակուսանքի տեղիք են տալիս: Հասկանալի է, որ ֆիլմի հեղինակը ցանկացել է «կոշտ» տեսարանների միջոցով «ցնցել» հանդիսատեսին: Իսկ հիմա լեզվի մասին, որը շատ կարևոր է ֆիլմի կոլորիտային և պատմական դարձնելու համար: Ավաղ, ողջ ֆիլմի ընթացքում բոլոր-բոլորը խոսում էին հայերեն, այն էլ ժամանակակից արևելահայերենով, թուրքերն էլ, քրդերն էլ, նույնիսկ ԱՄՆ դեսպանը: Միայն ժամանակ առ ժամանակ կարելի էր լսել «յալլան» կամ «շաուն գյավուրը»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում