Փսակին մեկնաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ը հետաքրքրված Գուլիևի և Ասկերովի ազատ արձակմամբ

Փսակին մեկնաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ը հետաքրքրված Գուլիևի և Ասկերովի ազատ արձակմամբ

ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ Ստեփանակերտում կալանավորված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հանձնումը Ադրբեջանի կառավարությանը կնվազեցնի լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպի ամենօրյա ճեպազրույցին այս մասին նշել է պետդեպի խոսնակ Ջեյն Փսակին:

Վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը կոչ էր արել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին որպես հումանիստական ժեստ Ադրբեջանի կառավարությանը հանձնել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, ովքեր անցյալ տարի դատապարտվել են մի քանի մեղադրանքներով, այդ թվումˋ դեռահասի սպանության մեջ: Լրագրողը խնդրել է հստակեցնել, թե կոնկրետ ինչպիսի՞ ժեստ է ակնկալում ԱՄՆ-ը և ի՞նչը կարդարացնի այդ քայլը:

«Մենք նախկինում էլ դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով պաշտպանել ենք այս երկու բանտարկյալների հանձնումը Ադրբեջանի կառավարությանը: Անցյալում կողմերն, ընդհանուր առմամբ, ճանապարհ էին գտելˋ որպես հումանիստական քայլ բանտարկյալներին վերադարձնելը: Եվ նման մարդասիրական ակտերը, ցույց են տվել, որ նվազեցնում են լարվածությունը և փոխվստահություն ստեղծում կողմերի միջև»,- ասել է Փսակինˋ հավելելով, որ Բաքվում Նուլանդը դա է նկատի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում