Հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, բացառությամբ արևելյան շրջանների, կբարձրանա 2-4 աստիճան? ?վ, մարտի 1-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 3-8 մ/վրկ արագությամբ:

Երևանում փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: Փետրվարի 28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +16 աստիճան, մարտի 1-2-ին`+14, մարտի 3-4-ին` +13 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում