Բակո Սահակյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել Բերձորի միջադեպով ծառայողական քննությունը

Բակո Սահակյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել Բերձորի միջադեպով ծառայողական քննությունը

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:Անդրադարձ է կատարվել նաեւ հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին:

Երկրի ղեկավարն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու եւ հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում