Նեմցովի ընկերուհին հերքել Է խանդի հողի վրա սպանության վարկածը

Նեմցովի ընկերուհին հերքել Է խանդի հողի վրա սպանության վարկածը

Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հանգուցային վկան՝ Աննա Դուրիցկայան, հայտարարում Է, որ ոչ ոք հիմքեր չուներ քաղաքական գործչին սպանելու խանդի հողի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ կարծում, թե կարող Է նման պատճառ լինել»,- մարտի 2-ին ասել Է Դուրիցկայան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ ո՛չ ինքը, ո՛չ Էլ Նեմցովը ոչ մի կարգի սպառնալիքներ չենք ստացել այդ պատճառով:

Դուրիցկայան նշել Է, որ չի կարող ներկա լինել Նեմցովի հուղարկավորությանը: «Ես չեմ կարող դուրս գալ: Ամենայն հավանականությամբ ես չեմ գնա»,- հայտարարել Է նա:

Աղջկա խոսքով՝ ինքն ընդդիմադիր գործչի հետ ծանոթ Է եղել երեք տարի:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նա հայտարարել Է, թե ցանկանում Է մեկնել Ուկրաինա՝ մոր մոտ, որը հիվանդ Է: «Նա շատ ծանր հոգեկան վիճակում Է»,- ճշտել Է Դուրիցկայան:

Բորիս Նեմցովին գնդակահարել են փետրվարի 27-ին ժամը մոտավորապես 23:00-ն, երբ նա Դուրիցկայայի հետ քայլում Էր Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջով: Հետաքննությունը քննարկում Է մի քանի վարկած, որոնց թվում են ինչպես քաղաքական, այնպես Էլ կենցաղային վարկածներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում