ԱՄՆ-ը ցանկանում Է բարելավել հարաբերությունները Մինսկի հետ

ԱՄՆ-ը ցանկանում Է բարելավել հարաբերությունները Մինսկի հետ

Բելառուսի դերն Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում կնպաստի Մինսկի եւ Վաշինգտոնի հարաբերությունների նորմալացմանը, սակայն դրանց միջեւ ուղղակի կապ չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Ռուբինը փետրվարի 26 – 28-ն այցելել Է Մինսկ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպման ժամանակ կողմերը նշել են հարաբերությունների՝ վերջին ժամանակներս նկատվող դրական դինամիկան, ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ հայտնել Է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը Բելառուսի, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրների վրա, լուրջ Է: Մենք հասկանում ենք դա, եւ դա Է այն պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք ցանկանում Բելառուսի հետ հարաբերությունները վերադարձնել դրական ռելսեր»,- ասել Է Ռուբինը Բելառուսի tut.by պորտալին եւ ԲելաՊԱՆ-ին տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել Է մարտի 2-ին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նա արձանագրել Է Մինսկի եւ Վաշինգտոնի միջեւ առկա տարաձայնությունները, մասնավորապես, Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ քաղբանտարկյալների առկայության հարցերի շուրջը: Բայց Ռուբինը հայտարարել Է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության լուծման շուրջը համագործակցելու հնարավորության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում