Թուրքմենստանն ունակ է Եվրոպային ապահովել գազի անհրաժեշտ ծավալով

Թուրքմենստանն ունակ է Եվրոպային ապահովել գազի անհրաժեշտ ծավալով

Հաշվի առնելով բնական գազի հսկայական պաշարները և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները` Թուրքմենստանն ունակ է եվրոպական շուկան ապահովել վառելիքի անհրաժեշտ պաշարներով:

Այս մասին նշվում է Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության նախարարության տարածած զեկույցի մեջ:

«Ծովում և ցամաքում առկա հսկայական ածխաջրածնային պաշարները, թույլ են տալիս Թուրքմենստանին բնական գազն արտահանել համաշխարհային շուկա, զարգացնել արտահանման նոր երթուղիներ ինչպես արևելյան, այնպես էլ եվրոպական ուղղություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Համաշխարհային բանկի պատվերով, RSK Environmentltd կազմակերպությունը նախնական էկոլոգիական հետազոտություն է անցկացրել: Հետազոտությունը ցույց է տվել, որ էկոլոգիական տեսանկյունից, Տրանսկասպիան գազամուղը անվտանգ երթուղի է, և այսօր Թուրքմենստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր հնարավորությունները իրականացնելու նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում