Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները հանդիպել են Ժնևում

Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները հանդիպել են Ժնևում

Ռուսաստանի ԱԳ նախար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկկողմ հանդիպում է ունեցել: Այս մասին տեղեկացնումէ Ռիա Նովոստին` հղում կատարելով ՌԴ-ի ԱԳՆ-ի պաշտոնական էջին:

Կողմերը հանդիպել են Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհդրի 28-րդ նստաշրջանի ժամանակ:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրանյան միջուկային ծրագրի ներկա դրությունն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի որոշ ասպեկտներ: Կարևորվել է նաև երկկողմ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների վեցյակը շարունակում են Իրանի միջուկայի ծրագրի շուրջ բանակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում