ԵԽ-ի պաշտոնական պատվիրակություն ներկա չի լինի Նեմցովի հուղարկավորությանը

ԵԽ-ի պաշտոնական պատվիրակություն ներկա չի լինի Նեմցովի հուղարկավորությանը

Եվրախորհրդարանի պաշտոնական պատվիրակություն ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի հուղարկավորության արարողությանն, ամենայն հավանականությամբ, ներկա չի լինի: «Նեմցովի հուղարակավորությանը, ամենայն հավանականությամբ, ներկա չի լինի Եվրոպական խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Եվրախորհրդարանի փոխխոսնակ Ռիշարդ Չարնեցկին: Նրա խոսքով՟ դա ռուսական իշխանությունների գործողությունների արդյունք է, ովքեր վերջերս հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել Եվրախորհրդարանի երկու ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԽ նախագահ Մարտին Շուլցի «զգուշավորության», ով «չի ցանկանում լրացուցիչ լարվածություն» մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Նեմցովը, ով մինչ այս զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ, այնուհետև տեղափոխվել ընդդիմադիր դաշտ, փետրվարի 28-ին սպանվել է Մոսկվայի կենտրոնում: Հետաքննությունը դիտարկում է հանցագործության մի շարք դրվագներ, այդ թվում պատվիրված սպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում