Սիրիական օդուժի ռմբակոծությունից «Ջաբհա ան Նուսրայի» 18 ղեկավար են սպանվել

Սիրիական օդուժի ռմբակոծությունից «Ջաբհա ան Նուսրայի» 18 ղեկավար են սպանվել

Սիրիական օդուժի՝ Իդլիբի շրջանների ռմբակոծության արդյունքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 18 ղեկավար են սպանվել, այդ թվում՝ հեղինակություն ունեցող ռազմական ղեկավար Աբու Հիմամ աշ Շամին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության արդյունքում վիրավորվել է խմբավորման գլխավոր ղեկավարը՝ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին: Սիրիական օդուժը ռմբակոծել է այն ժամանակ, երբ Իդլիբի մարզի Սիլկին բնակավայրում ապստամբների ժողով էր ընթանում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ օդային հարվածներն ուղղվել են միջազգային դաշինքի կողմից: Սակայն միջազգային դաշինքից տեղեկություններ են ստացվել, որ իր օդանավերը չեն մասնակցել ռմբակոծություններին:

Լուրեր են շրջանառվում, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումն առանձնանում է «Ալ Կաիդա»-ից: Ուսումնասիրվում են «Ալ Կաիդա»-ից կապերը կտրելու հնարավորությունները, որպեսզի դառնա նոր կառույց: Նրան այդ հարցում խրախուսում է Քաթարը:

Խմբավորման նպատակն է միավորել մի քանի փոքր խմբավորումների և հանդես գալ նոր անունով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում