Սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում

Սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում

Հայաստանի սպառողական շուկայում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.7 տոկոս գնանկումով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների գներն այդ ժամանակահատվածում նվազել են 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների ընդհանուր մակարդակի՝ համապատասխանաբար 0.2 և 0.7 տոկոս հավելաճ:

2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 103.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.2 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.8 տոկոս:

Նախորդ տարվա փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը` 106.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 103.4 տոկոս, ծառայությունների սակագներինը` 104 տոկոս, իսկ հունվար-փետրվարին 2014թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 104.8, 106.0, 102.9 և 103.6 տոկոս:

2010թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 127.1 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 133.1, ոչ պարենային ապրանքներինը՝ 118.2, ծառայությունների սակագներինը՝ 121.3 տոկոս: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ սպա-ռողական գները նվազել են 0.9-0.1 տոկոսով, իսկ մեկում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում