Պոլսահայ երգիչն արձագանքել է Մահչուփյանի հայտարարությանը

Պոլսահայ երգիչն արձագանքել է  Մահչուփյանի հայտարարությանը

Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանի վերջին խոսքերն իր` ազգությամբ հայ լինելու, սակայն ավելի շատ օսմանցի զգալու մասին շարունակում են համացանցում քննարկման թեմա լինել: Խնդրին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է պոլսահայ երգիչ Հայկո Ջեփքինը:

Նա հիշատակել է ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որտեղ նա վիրավորական տոնով ասել էր. «Կներեք, բայց ինձ անգամ հայ են անվանել»: «Հնարավոր է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Կներեք արտահայտությանս համար` հայ» մեկնաբանությունն արել է Էթյեն Մահչուփյանին որպես օրինակ ունենալով: Եթե որպես օրինակ նա է օգտագործվել, ուրմեն այդ խոսքերն իմ վրա ընդհանրապես չեմ վերցնում»,- այսպիսի գրառում է թողել Ջեփքինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում