Էդվարդ Նալբանդյանը կայցելի ‪Տաջիկստան‬ և ‎Ղրղզստան‬

Էդվարդ Նալբանդյանը կայցելի ‪Տաջիկստան‬ և ‎Ղրղզստան‬

ԱԳ նախարար Էդվարդ ‪Նալբանդյանն ապրիլի 2-ին աշխատանքային այցով կժամանի Տաջիկստան։ Դուշանբեում նախարար Նալբանդյանը կմասնակցի‪ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ապրիլի 3-4-ն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բիշքեկ, որտեղ կմասնակցի ‎ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիտին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 4-ին Ղրղզստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ղրղզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում