ԼՂՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ

ԼՂՀ ԱԺ-ն հայտարարություն է  ընդունել Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, որում ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը` 

– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու  մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության  հանցագործության վաղեմության  ժամկետ չունենալու  հանգամանքը, 

– ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին, 

– կարևորելով  ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը,

– երախտագիտություն  հայտնելով  այն   պետությունների  խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝

կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում