Ֆրանսահայը կնվիրաբերի 80 փաստաբանների մեկ տարվա անդամավճարների գումարը

Ֆրանսահայը կնվիրաբերի 80 փաստաբանների մեկ տարվա անդամավճարների գումարը

Ֆրանսիայի քաղաքացի Ռայմոն Եզեգելյանը նվիրաբերելու է 80 փաստաբանների համար մեկ տարվա անդամավճարների հանրագումարը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի փաստաբանների պալատից:

Նվիրաբերության հուշագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Ֆրանսիայի քաղաքացի, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռայմոն Եզեգելյանի միջև:

Հուշագիրն ստորագրելուց հետո Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Ռայմոն Եզեգելյանին աջակցության համար և տեղեկացրել, որ 80 փաստաբաններն ընտրվելու են միայն մարզերից՝ որոշակի չափանիշներով, ինչին առանձին կարգով կանդրադառնա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում