ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները

Արցախի ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած բոլոր 7 կուսակցություններին քվեարկել են 68 հազար 915 ընտրող:

Այս մասին քիչ առաջ հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Մասնավորապես, ըստ ԿԸՀ նախագահի հաղորդած նախնական տվյալների` «Ազատ հայրենիք» կուսակցությանը քվեարկել է 32 հազար 632 ընտրող կամ բոլոր կուսակցություններին քվեարկածների 47,5 տոկոսը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությանը` 3709 կամ 5,38 տոկոսը: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»` 13.105 կամ 19.1 տոկոսը: «Կոմունիստական կուսակցություն» 1136 կամ 1.65 տոկոսը: «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն 591 կամ 0,86 տոկոսը: ՀՅԴ կուսակցությանը 12.965 կամ 18,81 տոկոսը:

«Շարժում -88» կուսակցությանը 4477 կամ 6.93 տոկոսը: Ինչպես նշել է Ս. Արզումանյանը ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունների արդյունքներով 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները կներկայացվեն Խորհրդարան: Տվյալ դեպքում այդ կուսակցություններն են` Ազատ հայրենիքը, ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն և Ազգային վերածնունդը, « Շարժում-88»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում