Թուրքիայում իշխող ԱԶԿ-ի Վարթո գավառի կառույցի անդամները մտել են քրդական ԺԴԿ

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ի Վարթո գավառի կառույցի անդամները մտել են քրդական ԺԴԿ

Թուրքիայի Մուշ նահանգի Վարթո գավառում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր անդամներն անցել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այսպիսով, Վարթոյում իշխող կուսակցությունը մնացել է առանց աջակիցների:

«Մեր երկրի և ժողովրդի, խաղաղության և հանգստության համար այսպես հարմար գտանք, ցանկացանք լինել մեր բարեկամների, մեր հասարակության կողքին»,- այսպես է մեկնաբանել քրդամետ կուսակցության շարքերն անցնելու փաստն իշխող կուսակցության շտաբի նախկին պետ Շաբան Դենիզը:

Նախկինում նման դեպք գրանցվել էր արդեն Բաթմանի շրջանում: Դավութօղլուի կուսակցության անդամ 47 գյուղապետ և թաղապետ անցել էին քրդական կուսակցության շարքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում