AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքական իսլամի տարածումը նոր մարտահրավեր է Վրաստանի համար

Հայաստանի Հանրապետության չորս հարևաններից երեքը իսլամադավան են, որոնց բնակչության բացարձակ մեծամասնությունը այդ կրոնի հետևորդներ են: Մեր հյուսիսային հարևան Վրաստանը, որտեղ ապրում է շուրջ հինգ միլիոն մարդ, համարվում է քրիստոնեական պետություն, սակայն չպետք է անտեսեք այն հանգամանքը, որ այս երկրում ևս մեծաթիվ մուսուլմաններ են ապրում:

Իսլամը Վրաստանի տարածքում երկրորդ ամենատարածված կրոնն է: Համաձայն վիճակագրության, Վրաստանում իսլամադավան է բնակչության շուրջ տաս տոկոսը` գրեթե կես միլիոն մարդ: Ընդ որում` որոշ շրջաններում, ինչպիսիք են Աջարիան, Պանկիսը, Լագոդեխին, Քվարելին, Մեսխեթին, Քվեմո և Շիդա Քարթլին, մուսուլմանները կազմում են տեղի բնակչության 30-ից մինչ 100 տոկոսը: Քարտեզի վրա մուսուլմանների տեղակայվածությունը փաստում է, որ բացի հայկական Ջավախքից, մուսուլամանները գերակշիռ մեծամասնություն են կազմում Հայաստանի հետ սահմանակից շրջաններում: Բազմիցս խոսել ենք Ջավախքում Թուրքիայի կողմից տարվող դեմոգրաֆիական, տնտեսական քաղաքականության մասին և փաստել, որ հետևողականորեն փորձում են Ջավախքը հայաթափել և թյուրքական տարրը մեծացնել: Այսօր Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Վրաստանի տարածքում թյուրքական պարեգոտ ստեղծել և ուղղակի սահմանանային կապ հաստատել: Այս ամենի մասին են վկայում թյուրքական ներդրումային, տնտեսական, մշակութային քաղաքականությունը, որին ևս անդրադարձ կատարվել է:

Իսլամը Վրաստանում Սաակաշվիլու իշխանության գալուց հետո, բացի կրոնական գործոնից ստացավ նաև քաղաքական երանգներ: Այս կերպ Սաակաշվիլին փորձում էր օգտագործել իսլամադավան զանգվածին` հասնելու իր քաղաքական նպատակներին, ամրապնդելու ռեժիմը:  Վրաստանի թուրքասեր նախկին նախագահը սկսեց Վրաստանի տարածքում արհեստականորեն ուժեղացնել մուսուլմանական կազմակերպությունների գործունեությունը, որոնց թվում կային նաև ռադիկալ իսլամի հետևորդ կառույցներ: Օրինակ` Սաակաշվիլին նախկինում Թուրքիայի տարածքում ապրող մոտ յոթ հազար իբր էթնիկ վրացիների շնորհեց Վրաստանի քաղաքացիություն:

Ռադիկալ իսլամը Կովկասում սկսեց տարածում գտնել 90-ական թթ-ին, մասնավորապես` Հյուսիսային Կովկասում և Վրաստանին սահմանակից Ռուսաստանի Դաշնության որոշ սուբյեկտներում: Անշուշտ, այդ ամենը չէր կարող շրջանցել Վրաստանը: Չեչնիայում վահաբիստական լեգիոնների ստեղծման առյուծի բաժինը պատկանում է Թուրքիայի հատուկ ծառայություններին, որոշակի չափով նաև Հորդանանին, Սաուդիան Արաբիային, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին:

Վրաստանում իսլամական կրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունների բացակայության պայմաններում, նրանք, ովքեր ցանկանում են ստանալ կրթություն այդ ոլորտում ստիպված են մեկնել Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Սիրիա կամ Իրան: Անշուշտ, այդ պետությունների հատուկ ծառայություններն էլ իրենց հովանավորության տակ են վերցնում նրանց և փորձում օգտագործել նաև ` որպես քաղաքական գործոն:

Այս քաղաքականության արդյունքներն հատկապես ակներև են Վրաստանի կազմի մեջ մտնող Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Աջարիայի բնակչությունն ընդհանուր առմամբ 400 000 մարդ է, որի մոտ 20-25% կազմում են մուսուլմանները, և այդ թիվը գնալով աճում է: Այն գրեթե չորս հարյուր տարի եղել է Օսմանյան կայսրության մասը, մինչ Վրաստանը մտավ Ռուսական կայսրության մեջ: Աջարիայի ստատուսը կարգավորվում է Կարսի պայմանագրով, որը 1921թ-ին կնքվել է Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների և Թուրքիայի միջև: Այդ պայմանագրի համաձայն, Բաթումի նավահանգիստը հայտարարավում է ազատ գոտի Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի համար, իսկ Թուրքիան և Ռուսաստանն իրավունք ունեն այլ պետությունների կողմից հարձակման դեպքում զորքեր մտցնել այնտեղ:

Կայսրությունները նախկին չեն լինում, չնայած դարերի ընթացքում փոխվում է նրանց անվանումը, սակայն պետական գաղափարախոսությունն ու հավակնություններն անփոփոխ են: Նույնը կարելի է ասել Թուրքիայի պարագայում, որը ցանկանում է կրկին տիրանալ Աջարիային և այդ ուղղությամբ գործնական քայլերի է դիմում: Թուրքայի տնտեսական քաղաքականությունը Աջարիայում ունի մի շարք յուրահատկություններ, որոնցից ամենագլխավորը, որ այն ամրապնդվում է դեմոգրաֆիական ամրապնդմամբ: Այդ պատճառով էլ Աջարիայի և Թբիլիսիի թուրքական խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում աշխատում են Թուրքիայի քաղաքացիներ, որոնց իրենց թուրք ղեկավարները մի քանի անգամ ավելի բարձր են վարձատրում, քան վրացիներին:
Թուրքիայի տնտեսական քաղաքականությունն ամրապնդվում է նաև քաղաքական և մշակութային ձեռնարկումներով: Այսօր Աջարիայի ինքնավարության մուֆթիության կազմի մեջ են մտնում շուրջ 95 մուսուլմանական կառույցներ 41 մզկիթ, 18 ուսումնական հաստատություն և այլն: Բացի այդ Աջարիայում սկսվել է շուրջ 35 նման հաստատությունների շինարարությունը:

Մոտ երկու տարի առաջ վրացական մամուլում տեղեկատավություն տարածվեց այն մասին, որ արտաքին ուժերի կողմից 700 միլիոնանոց պլան է մշակվել, որը հիմնականում ուղղված է Աջարիայի իսլամական պետության ստեղծմանը: Այդ նախագծի իրագործման համար ակտիվ ներքաշվել են մուսուլմանական առաջնորդները, ինչպես օրինակ Թարիել Նակաիձեն է, որին թուրքական կողմը տարեկան 200-400 հազար դոլար հատկացում է կատարում: Գործին կցվել է նաև նախկին շեյխ Վագիֆ Ակպերովը, որը միաժամանակ համագործակցում է ինչպես թուրքական սունիների, այնպես էլ իրանական շիաների ու արաբական վահաբիստների հետ:

Աջարիայում ակտիվորեն օգտագործվում են նաև սոցիալական ցանցերը, որտեղ կոչ է արվում ստեղծել Աջարիայի իսլամական պետություն: Իսկ ակտիվ օգտատերերը հիմնականում Թուրքիայի քաղաքացիներն են, որը չի բացառում, որ այս ամենի հետևում կանգնած են հենց թուրքական հատուկ գործակալները: Աջարիայում, ինչպես նաև հայկական Ջավախքում ու Պանկիսի կիրճում, լայն թափով տարածվում է նաև վահաբիստական գրականություն: Այդ ամենը հովանավորվում է IHH ֆոնդի կողմից: Աջարիայի և Պանկիսի վահաբիստների հետ սերտ կապեր է պահպանում ամերիկացի սենատոր Ջոն Մքքեյնը, ով 2012թ-ին հանդիպում ունեցավ նաև ռադիկալ իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այս ամենն սպառնալիք է ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, սակայն, ցավալիորեն, վրացական իշխանությունները բավարար լրջությամբ չեն գնահատում իրավիճակի սրությունը: Վրաստանն այնքան է տարված իր հակառուսական քաղաքականությամբ, որ Թուրքիայի նման գործողություններն անհանգստություն չեն առաջացնում վրացական իշխանությունների շրջանակներում: Վրաց հասարակությունը ևս այս հարցում երկփեղկված է. նրանց մի մասը Թուրքիային ընկալում է դեպի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության դուռ, իսկ մյուս մասի մոտ բողոք է հարուցվում Վրաստանի տարածքում Թուրքիայի հովանավորությամբ նոր մզկիթների կառուցումը և իսլամական գաղափարախոսության տարածումը: Վրաստանը, փախնելով ռուսական արջի ճանկերից, իր բարեկամ և դաշնակից է դարձրել թուրքական օձին, որի խայթոցի թունավոր հետևանքները վաղ թե ուշ այդ երկիրը կզգա: Այս պարագայում կարևոր է, որ վրացական իշխանությունները գիտակցեն հայկական կողմի հետ սերտ համագործակցելու, Ջավախքում հայկական գործոնը պահպանելու անհրաժեշտությունը: Ջավախքում հայկական տարրը զսպող մեխանիզմ է պանթուրրքական ծրագրերի իրականացման ճանապարհին, սակայն Վրաստանում քչերն են ուշադրություն դարձնում այդ հանգամանքին և Ջավախքի հայերի մեջ տեսնում են անջատողականների:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Լրահոս
Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը մասնակցել են «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» 5-ամյակի միջոցառմանը «Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել Թբիլիսիի դատարանը ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար ազատազրկման է դատապարտել 7 անձի Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցության ծրագրերն իրականություն են դառնում. դեսպան Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ճանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ձկնաբուծության ոլորտի ծրագրեր իրականացնել Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին անվճար զենք է մատակարարելու Արցախի Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ Խոսրով Հարությունյանն անհրաժեշտություն է համարում ՄԽ համանախագահների կողմից հասցեական հայտարարությունները Արևելագետը Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության մեջ փոփոխությունների հեռանկար չի տեսնում Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ. Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հրազդան համայնքի «Քաղաքացիական նախաձեռնության» անդամների հետ քննարկվել է վտանգավոր թափոնների պահեստավորման ծրագիրը Բրիտանական ոստիկանությանը հայտնի է Մանչեսթրի ահաբեկչության կատարողի անունը ԻՊ-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ցավոտ զիջումների. Ալեքսանդր Իսկանդարյան Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի ԱԺ նիստում ՀՀ նախագահի ելույթը երկարաժամկետ խնդիրներ առաջ քաշող դոկտրինալ խոսք էր. Խոսրով Հարությունյան Արևելագետը Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում կապում է թուրք- ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ Խոսրով Հարությունյանը աղքատությունը հաղթահարելու արդյունավետ ուղի է համարում մասնավոր նախաձեռնությունների ընդլայնումը Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ Մանչեսթրում վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները. Մեյ Արևելագետը ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման մեջ նոր միտում է տեսնում Մանչեսթրում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնը պայթյունի մասին հաղորդումից հետո Հայաստանի և Իրանի գյուղնախարարությունները բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության հուշագիր ստորագրեցին Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը Ողբերգություն Մանչեսթրում. մարզադաշտում պայթյունի կադրերը եւ ահաբեկչության հետեւանքները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ընդլայնում է իրականացվող դասընթացների ոլորտները Թրամփը ցավակցություն է հայտնել Մանչեսթրում ահաբեկչության զոհերի մերձավորներին Թրամփը ցավակցություն Է հայտնել Մանչեսթրում ահաբեկչության զոհերի մերձավորներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan