Սիրիայի Հասաքե շրջանում հայտնաբերվել է մի քանի շաբաթ առաջ զոհված սիրիահայ զինծառայողի դին

Սիրիայի Հասաքե շրջանում հայտնաբերվել է մի քանի շաբաթ առաջ զոհված սիրիահայ զինծառայողի դին

Սիրիայի Հասաքե շրջանում հայտնաբերվել է սիրիաահայ զինծառայող Արսեն Պետրոսյանի դին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Armenians of Syria» ֆեյսբուքյան էջից: Աղբյուրի տեղեկացմամբ` Արսեն Պետրոսյանը զոհվել է Զուհուր թաղամասում` «Իսլամական պետության» հարձակման ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ: Ահաբեկիչների հանկարծակի հարձակման ժամանակ, երբ սիրիական պաշտպանական ուժերը նահանջ ել են, դիակը մնացել է այնտեղ, և միայն այժմ Հասաքեի շրջանների ազատագրումից հետո հայտնաբերվել է դին:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի հյուսիսային Հասաքե շրջանում բախումների հետևանքով հայ է զոհվել: Զոհվածը հայ երիտասարդ Արսեն Պետրոսյանն է, որն անդամակցում էր Սիրիայի ազգային պաշտպանական ուժերին:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում ավելի քան 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցում է հարյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում