ԻՊ-ի պատկերացումների քարտեզն ընդգրկում է Ադրբեջանը. «քնած» համախոհները հարմար առիթի կակտիվանան և կգան իշխանության

ԻՊ-ի պատկերացումների քարտեզն ընդգրկում է Ադրբեջանը. «քնած» համախոհները հարմար առիթի կակտիվանան և  կգան իշխանության

Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի հատվածում սահմանին  լարվածությունը սրումը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ  Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով  թուրքական ռազմական պահվածքի և ադրբեջանական սադրանքների  միջև  կապին: Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ սկսվել է քննարկվել  թյուրքական միասնական բանակի ստեղծման հարցը. Սիրիայում  կառավարական ուժերի դեմ կռվող  Թուրքիայի ենթակայության տակ գտնվող մի քանի խմբավորում կա, որոնք  կազմված են թյուրքական պետությունների ներկայացուցիչներից՝ թվով 5.000, սրան գումարած մի քանի հազար ադրբեջանցի է կռվում ԻՊ-ի զինյալների կազմում, որոնք կարող են լինել  միասնական բանակի կորիզը:

Ինչ վերաբերում է Հարավային կովկասի և ՀՀ-ի համար  ԻՊ-ի գոյությունից բխող սպառնալիքին, Ռուբեն Սաֆրաստյանը ևս մեկ անգամ նկատեց ՝ ծայրահեղականների շարքում կռվող ադրբեջանցիներն ու վրացիները մի օր վերադառնալու են: Իհարկե, այս վերադարձը լուրջ սպառնալիք է հենց  Ադրբեջանի համար. ԻՊ-ի «քնած» համախոհներն ու ակտիվիստներն անհրաժեշտ պահի կարող են ակտիվանալ և փորձել  իշխանության ղեկն իրենց  ձեռքին վերցնել: 

«Այն քարտեզները, որոնք տպագրվում են «Իսլամական պետության» պատկերացումների շրջանակում, ընդգրկում է նաև Ադրբեջանը»,- ընդգծեց թուրքագետը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ  «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» նորություն է մարդկության պատմության համար. այն ի տարբերություն «Թալիբան»-ի և «Ալ Քաիդա»-ի ավելին է քան կազմակերպություն և իր մեջ պետության տարրեր է պարունակում՝ հիմնվելով  միջնադարյան խալիֆայության գաղափարների և  կանոնների  վրա:

Ըստ Սաֆրաստյանի՝ յուրաքանչյուր պետություն պիտի հասկանա, որ ԻՊ-ի գոյությունն անմիջական վտանգ է իր, ամբողջ  մարդկության և  քաղաքակրթության համար: Ըստ այդմ՝  ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդն այս հարցը պիտի քննարկի և  մշտական անդամները միասնական որոշում կայացնեն  այս երևույթի դեմ պայքարի հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում